Tag Archives: իրան

ՍԱՐԴՈՒ

ՍԱՐԴՈՒ, հայաբնակ գյուղ Իրանում, Ղարադաղ գավառում։ XX դ. սկզբին ուներ 216 հայ բնակիչ (44 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի տարբեր տեսակների մշակությամբ, անասնապահությամբ , արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները 1946-ին ներգաղթել են Սովետական Հայաստան։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , | Comments Off

ՍԱՐԴԱՌՈՒԹ

ՍԱՐԴԱՌՈՒԹ, հայաբնակ գյուղ Իրանում, Բարանդուզ գավառում։ XX դ. սկզբին ուներ 130 բնակիչ (20 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները 1946-ին ներգաղթել են Սովետական Հայաստան։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , | Comments Off

Պայմանագիր, կնված Թուրքմենչայում

Թարգմանություն ռուսերենից 1828 թ. փետրվարի 10-ին {65} Հանուն Ամենազոր Աստծո. Ամենապայծառափայլ, Ամենահզոր, Մեծն թագավոր և Ամենայն ռուսաց Ինքնակալ Նորին Կայսերական Մեծությունը և Նորին Մեծություն Պարսկական Փադիշահը հավասարապես մղված պատերազմի աղետավոր հետևանքներին վերջ դնելու, պատերազմ, որը միանգամայն հակառակ է իրենց փոխադարձ … Continue reading

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Փաստաթղթեր | Documents | Tagged , , , , , | Comments Off

ՀԱԶԿԵՐՏ II

ՀԱԶԿԵՐՏ II (ծն. թ. անհտ.–457), պարսից արքայից արքա 439-ից։ Սասանյանների դինաստիայից։ Նրա օրոք պետության փաստական ղեկավարն էր վազուրդ-ֆրամաթար (հազարապետ) Միհրներսեհը։ 

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , , | Comments Off

ՀԱԶԿԵՐՏ I

ՀԱԶԿԵՐՏ I Բազահքար (բառացի` մեղսագործ) (ծն. թ. անհտ.— 421), պարսից արքայից արքա 399-ից։ Սասանյանների դինաստիայից։ Գահակալության առաջին շրջանում պայքարել է բարձր ազնվականության և հոգևորականության դեմ։ Հազկերտ I դարձել է Բյուզանդիայի ապագա կայսր Թեոդոսիոս II-ի խնամակալը։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , , | Comments Off

ՀԱԶԱՐՋՐԻԲ

ՀԱԶԱՐՋՐԻԲ, հայաբնակ գյուղ Իրանում, Փերիա գավառի Գորջի գավառակում։ Բնակիչները բերվել են Արևելյան Հայաստանից 1603-ին, շահ Աբբաս 1-ի բռնագաղթի ժամանակ։ XVIII դ. հիշվում է որպես եկեղեցական թեմի կենտրոն։ Հազարջրիբի Ս. Աստվածածին վանքում էր նստում թեմի առաջնորդը։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , , | Comments Off

ՀԱԴԱՆ

ՀԱԴԱՆ, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա գավառում։ Առաջին անգամ հիշատակվում է 1720-ական թթ.։ 1970-ին ուներ 102 տուն (657 հոգի) հայ բնակիչ։ Գյուղում կա եկեղեցի (Ս. Գրիգոր, 1729), որտեղ պահվում են երկու ձեռագիր Ավետարան։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , , | Comments Off

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԼԵՌՆԵՐ

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԼԵՌՆԵՐ (Կոտուրի լեռնաշղթա), Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից արևելք։ Ձգվում են մերձմիջօրեականի ուղղությամբ Իրանի և Թուրքիայի սահմանում, ջրբաժան են Վանա լճի և Արաքս գետի ավազանների միջև։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , , , , , | Comments Off

ՎԱՆ

ՎԱՆ, Վանտոսպ, Վան Տոսպա, Քաղաքն Շամհրամա, Շամիրամաշեն, Շամիրամակերտ, Երվանդավան, Քաղաքն ամարատանի, Ամուրն ավան, քաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Տոսպ գավառում, Վանա լճի արևելյան ափին։ Ենթադրվում է, որ Վան անվանումն առաջացել է սեպաձև արձանագրություններում հիշվող Բիայնիլի երկրանունից։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , , , , , , , , , , | Comments Off

ԹԱԴԵԻ ՎԱՆՔ

ԹԱԴԵԻ ՎԱՆՔ, հայկական ճարտարապետական հուշարձան, սրբատեղի, վանք Իրանի Արտազ գավառի Մակու քաղաքից 20 կմ հարավարևելք։ Ըստ ավանդության հիմնադրել է (66 թ.) Թադեոս առաքյալը՝ նախկին հեթանոսական տաճարի տեղում։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
Posted in Հանրագիտարան | Tagged , , , | Comments Off