ԷՋՄԻԱԾՆԻ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1441, Վաղարշապատի ազգային ժողով, հրավիրվել է Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու նպատակով: Պատմաքաղաքական դեպքերի բերումով 484-ից ի վեր Հայոց կաթողիկոսությունը թողել էր իր նախնական աթոռանիստ Վաղարշապատը և տեղից տեղ փոխադրվել (Դվին, Արգինա, Անի, 1105-ից` Կիլիկիա, Հռոմկլա, Սիս): Կիլիկիայի Հայկական պետության անկումից (1375) հետո Սսի Հայոց կաթողիկոսությունն ընկել է քաղաքական, տնտեսական, հոգևոր-մշակութային ծանր վիճակի մեջ: Դժվարացել է պայքարը նաև Կաթոլիկ եկեղեցու ոտնձգությունների, ունիթորության և կաթոլիկ քարոզիչների (միսիոներների) դեմ: Այդպիսի աննպաստ պայմաններում Հայոց կաթողիկոսությունն անզոր էր օտար երկրներում ստեղծված հայկական գաղութների հետ մշտական կապեր հաստատել, ուս. կենտրոններ ստեղծել և տարասփյուռ զանգվածներին ազգային ավանդույթներով շաղկապել:
-
Recent Posts
Categories

