ԱԼԻ ՋԱՄԱԼԶԱԴԵ
20-րդ դարի պարսկական ռեալիստական գրականության հիմնադիրներից մեկն է նշանավոր արձակագիր Մոհամմադ Ալի Ջամալզադեն։ Նրա ստեղծագործությունները ուսումնասիրել են խորհրդային արևելագետ բանասերները, նորավեպերն ու պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, հայերեն և այլ լեզուներով։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին երիտասարդ Ջամալզադեն գտնվում էր Բեռլինում։ Մի առիթով նա գործուղվում է Բաղդատ, անցնում Թուրքիայով։ Այդ դժվարին ճանապարհորդության ընթացքում նա ականատես է եղել հայերի գազանաբարո խոշտանգումների ու սպանությունների բազմաթիվ տեսարանների։ Տարիներ անց նա իր տպավորությունները հանձնել է թղթին և 1971 թ. տպագրել Թեհրանում լույս տեսնող «Հուր» ամսագրում։ Այն ինչ ստորև պատմվում է, իրողություններ են, որոնց ես անձամբ ներկա և ականատես եմ եղել։
Continue reading