www.shinovik.com
Օգտվելով Կովկասյան ռազմաճակատից ռուսական բանակի հեռանալուց և խախտելով 1917թ. դեկտեմբերի 5-ի Երզնկայի զինադադարի պայմանագիրը` 1918թ. փետրվարի 10-ին թուրքական բանակը սկսում է լայնածավալ հարձակում: Հայկական զինված ուժերը, որոնք կազմավորման փուլում էին, նահանջում են: Թուրքական բանակը գեներալ-լեյտենանտ Վեհիբ Մեհմեդ փաշայի գլխավորությամբ մարտ-ապրիլ ամիսներին գրավում է Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին` Ալեքսանդրապոլը: Ստեղծված օրհասական վիճակում Հայ Ազգային խորհուրդը և զինվորական ղեկավարությունը որոշում է վճռական ճակատամարտ տալ թշնամուն և ամեն գնով կանգնեցնել առաջխաղացումը: Այդ նպատակով մոբիլիզացվում են երկրում առկա բոլոր ռազմական ուժերը, զորակոչվում են մինչև 50 բոլոր տղամարդիկ: Ողջ հայ ժողովուրդը միակամ ոտքի է ելնում պաշտպանելու հայրենիքը: